Հասարակություն 

Դաշտում տղամարդու դի է հայտնաբերվել

Ս.թ.օգոստոսի 23-ին ժամը 10:00-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ «Ամարաս» կոչվող վարչական տարածքի դաշտում կա տղամարդու դիակ:

ԱՀ քննչական կոմիտեի քննիչը պարզել է, որ նույն oրը ժամը 09:00-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ,1980թ.ծնված Է. Մ-ն «Ամարաս» վարչական տարածքում տեղակայված առկա անասնաֆերմայի հարակից դաշտում հայտնաբերել է Մարտունու շրջանի բնակիչ,1980թ.ծնված Ս. Թ-ի դիակը:

Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են  մարմնական վնասվածքներ:

Նախնական տեղեկություններով Ս.Թ-ն մահացել է ցուլի հարվածելու պատճառով։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից