Հասարակություն Սպորտ 

Բրազիլացի ֆուտբոլիստը գերձայնային արագություն է զարգացրել

analitik.am

Բրազիլական «Ֆլամենգոյի» ֆուտբոլիստ Բրունու Էնրիկեն Լիբերտադորեսի Գավաթի շրջանակներում «Ինտերնասիոնալի» դեմ խաղում 38 կմ/ժ արագություն է զարգացրել:

Բրազիլացու արագությունը գերձայնային են անվանել: Նույն հանդիպմանը նա նաև իր հաշվին դուբլ է գրանցել՝ օգնելով իր թիմին հաղթել:

Էնրիկեն գերազանցել է Արքայական ակումբի հարձակվող Գարեթ Բեյլի ցուցանիշը, ով 36,9 կմ/ժ արագություն էր զարգացրել:

Այժմ ամենաարագ ֆուտբոլիստը համարվում է Կիլիան Մբապեն, ով ևս կարողանում  է զարգացնել մինչև 38 կմ/ժ արագություն:

Նույն շարքից