Հասարակություն 

Ես Ձեր ցավը տանեմ՝ կարևորն այն է, որ Դուք ուզում եք սկսել կամ ընդլայնել. Վարչապետի խորհրդական

analitik.am

ՀՀ վարչապետի նորանշանակ խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը գրում է.

«Մարզերում բնակվող բոլոր այն քաղաքացիները (երիտասարդական նախաձեռնություններ, ՀԿ-ներ և այլն) ովքեր ուզում են նոր ծրագրեր սկսել, ներդրումներ անել կամ ընդլայնել իրենց բիզնեսը,

Ի՞նչ պետք է անել կամ իմանալ՝(հերթականությունը չենք խառնում։ Գործողներին պիտի ստորև ներկայացվածները գտած լինեին...ինչևէ)։

1. Դիմել համայնքապետարանի տնտեսական զարգացման պատասխանատուին(փոքր համայնքներում կարող են բացակայել, եթե խոշորացված համայնքի մեջ չեն)։

2. Դիմել ՓՄՁ ԶԱԿ-ին( գրասենյակներն առկա են բոլոր մարզերում.....եթե սխալվում եմ՝ ուղղեք)։

3. Մարզպետարանների զարգացման և ծրագրերի բաժին( այցելեք Ձեր մարզպետարանների պաշտոնական կայք ու կգտնեք)։

Բնականաբար, միջազգային և բարեգործական տարբեր կազմակերպություններ էլ կան, բայց ես ներկայացրեցի պետական համակարգում գործող և բնակիչների հետ անմիջական շփում ունեցող կառույցները։

Դիմե՞լ եք վերը նշված կառույցներին ու գո՞հ չեք արդյունքներից (գոհ կլինեք՝ գրեթե վստահ եմ)...... ուրեմն ինչ-որ բան ինձ հուշում է, որ պիտի խոսենք։

Ես Ձեր ցավը տանեմ՝ կարևորն այն է, որ Դուք ուզում եք սկսել կամ ընդլայնել..... մնացածը պիտի փորձենք արագ լուծել։

Հ.գ. Հզոր մասնագետներ ջան շատ չեմ սխալվել չէ՞»։

Նույն շարքից