Հասարակություն Պատահարներ 

Վթարի է ենթարկվել թիվ 2 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը

Օգոստոսի 23-ին, ժամը 22:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են թիվ 2 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Խաչատուր Մ., ծնված 1941 թ.) և «Opel» (վարորդ՝ Նորիկ Մ., ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Նորիկ Մ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները փակել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից