Քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Վեգա» խանութների ցանցում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել։ Կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 10-15 կմ հեռավորությունից։
Այս պահին կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջներ, քաղաքացիներ և «Վեգա»-ի աշխատակիցներ։
Տեղում է նաև հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայր է ժամանում արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Մանրամասները՝ քիչ ուշ։