Հասարակություն Տեսանյութեր 

Տղերք, օգնեք վեշերը հանեք․ Սամվել Ալեքսանյանը դեպքի վայրում է․ Ուղիղ միացում՝ Մալաթիայի «Վեգա»-ում բռնկված հրդեհի վայրից

analitik.am

 

 

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Երևանում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Վեգա»-խանութում և պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում է նաեև «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը:

Քաղաքացիները, որոնք հավանաբար, «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցներ են, ներսից դուրս են բերում վաճառքի ենթակա ապրանքները, այդ թվում կահույք, կենցաղային տեխնիկա, ներքնակներ և այլն:

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

 

 

Նույն շարքից