Հասարակություն 

Լուսանկարներ՝ Մալաթիայի «Վեգա» խանութում և պահեստում բռնկված հրդեհի վայրից

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Մալաթիայի «Վեգա» խանութում և պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել։

Այս պահին դեռևս փրկարար ծառայության աշխատակիցներին չի հաջողվել մարել հրդեհը։ Առևտրի կենտրոնի աշխատակիցները դուրս են բերում ներսում գտնվող ապրանքները։

Ազատության հետ զրույցում առևտրի կենտրոնի աշխատակիցներից մեկը հայտնեց, որ նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է կահույքի արտադրամասում։

Ավելի վաղ, ՀՀ ԱԻն-ից ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով կա 3 տուժած:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից