Միջազգային Քաղաքականություն 

Կիմ Չեն Ընը սիրում է հրթիռներ փորձարկել․ Թրամփը՝ ԿԺԴՀ-ի նոր հրթիռային փորձարկումների մասին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Հյուսիսային Կորեային արգելված չէ փոքր հեռահարության հրթիռներ արձակել, ինչպես դա անում են այլ երկրներում:

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Դա միշտ կարող է փոխվել: Բայց կտեսնենք, թե ինչ է տեղի ունենում: Կիմ Չեն Ընը բավականին անկեղծ է ինձ հետ, կարծում եմ ... Նա սիրում է հրթիռներ փորձարկել: Բայց մենք երբեք չենք արգելել հեռահար հրթիռները։ Շատ երկրներ են փորձարկում հրթիռներ: Վերջերս մենք փորձեցինք մեկը, եթե նկատել եք»,-ասել է Թրամփը։

Նույն շարքից