Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ կստեղծվի Համահայկական ներդրումային հիմնադրամ, որը կգործի համադրելի կառույցների լավագույն օրինակով:
Այդ մասին նշված է ՀՀ նոր կառավարության 2014-2017 թվականների ծրագրում, որի հաստատման հարցն ընդգրկված է մայիսի 19-ին հրավիրված գործադիր մարմնի արտահերթ նիստում: Համաձայն ծրագրի՝ կառավարությունը ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ կնպաստի նաև ներդրումային բանկերի ստեղծմանը: