Միջազգային Քաղաքականություն 

Թրամփի նախկին խորհրդականն ասել է, որ ԱՄՆ նախագահը հոգեկան խնդիրներ ունի

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Էնթոնի Սքարամուչին ասել է, որ Ամերիկայի առաջնորդը հոգեկան խնդիրներ ունի: Ըստ Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյայի, հենց նրա հոգեկան խնդիրները թույլ չեն տա նրան վերընտրվել երկրորդ ժամկետով:

«Թրամփը 73 տարեկան է, հինգ տարի հետո կդառնա 78 տարեկան: Նա հարձակվելու է բոլոր կողմերից, նա կկորցնի իր մտավոր ունակությունները, և ես կարծում եմ, որ իրավիճակը միայն կվատթարանա»,-ասել է Սքարամուչին MarketWatch-ին տված հարցազրույցում:

Նշենք, որ Էնթոնի Սքարամուչին նշանակվել է 2017-ին ԱՄՆ նախագահի աշխատակազմի կապի ղեկավար, բայց այդ պաշտոնում մնացել է ընդամենը 10 օր, որից հետո Թրամփը հեռացրել է նրան: 2019-ին Սկարամուչին դարձավ Թրամփի վարած քաղաքականության քննադատ, որին ի պատասխան ԱՄՆ նախագահը թվիթերյան իր էջում վիրավորեց Սկարամաչուին՝ անվանելով վերջինիս «խիստ անկայուն ապուշ»:

Նույն շարքից