Հասարակություն 

Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

analitik.am

Հուլիսի 2-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում Անդրանիկ Հարությունյանի ( «Մասիվցի Անդիկ») սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Կալանավորվածին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ սպանության օժանդակությունը՝ շահադիտական դրդումներով:

Կալանավորված անձն, ըստ ոստիկանության, ժամանակավորապես բնակվելիս է եղել ՌԴ-ում:

Նույն շարքից