Քաղաքական 

Ջեյմս Ուորլիքը կոչ է արել ԼՂ հակամարտող կողմերին համատեղ օգտագործել ջրային ռեսուրսները

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարծում է, որ ավելի լավ կլինի, եթե հայկական ու ադրբեջանական կողմերը համատեղ օգտագործեն ջրային ռեսուրսները:


Այս մասին Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: Տեղադրելով Սարսանգի ջրամբարի լուսանկարը` Ուորլիքը գրել է. «Սա Սարսանգի ջրամբարն է: Եթե կողմերը կարողանային համատեղ օգտագործել ջրային ռեսուրսները, դա դրական քայլ կլիներ»:

Նույն շարքից