Քաղաքական 

ԼՂՀ պաշտպանության նախարարը ՄԽ համանախագահներին է ներկայացրել հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակը

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մայիսի 18-ին բանակի շտաբում ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին:


Ինչպես analitik.am -ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակը, անդրադարձել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին և դրանց հետևանքներին:


Մասնավորապես, պաշտպանության նախարարը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից առաջնային գծում պարբերաբար կատարվող սադրիչ քայլերի, այդ թվում նաև դիվերսիոն հետախուզական գործողությունների վրա: Վերջում բանակի հրամանատարը պատասխանել է համանախագահներին հետաքրքրող հարցերին: 

Նույն շարքից