Հասարակություն Ռազմական 

Օդային փառատոն` Արցախում

analitik.am

Օգոստոսի 24-ին Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է Artsakh Airfest օդային երրորդ փառատոնը:

Փառատոնի կազմակերպումը կարևորվում է ոչ միայն տուրիզի զարգացման, այլև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ու ռազմական տեսանկյունից,  քանի որ այն նպաստում է երիտասարդության շրջանում այս ոլորտի նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը:  Օդային փառատոնը նաև խթան է հանդիսանում մի կողմից ոլորտի մասնագետների ձևավորման, մյուս կողմից՝ ամենատարբեր սարքավորումների ստեղման համար, ինչն անչափ կարևոր է պատերազմական պայմաններում գտնվող մեր երկրի օդային սահմանների պաշտպանությունը շարունակաբար բարձրացնելու համատեքստում:

Փառատոնի ընթացքում կազմակերպվել են օդապարիկով, ինքնաթիռով և պարապլանով թռիչքներ, ցուցադրվել է օդային շոու ծրագիր:

Նույն շարքից