Հասարակություն Սպորտ 

Մեսսին էմոցիոնալ գրառում է արել «Բարսելոնայի» սաների մասին

analitik.am

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Բարսելոնան» 5:2 հաշվով սեփական հարկի տակ պարտության մատնեց «Բետիսին»: Կատալոնական գրանդի կամային հաղթանակին թիմի առաջատարներ Լեոնել Մեսսին և Լուիս Սուարեսը հետևում էին մարզադաշտից:

Հաղթանակից հետո արգենտինացին սոցկայքի իր էջում էմոցիոնալ գրառում է արել՝ հատուկ խոսելով ակումբի սաների՝ Կառլես Պերեսի և Անսու Ֆատիի մասին: Մեսսին նաև գնացել է հանդերձարան թիմակիցներին շնորհավորելու համար:

«Շատ ուրախ եմ ակումբի սաների համար, որոնցից մեկն իր նորամուտի խաղը նշեց, իսկ մյուսը հեղինակեց իր առաջին գոլը»,-գրել է Մեսսին՝ հրապարակելով ակումբի երկու սաների լուսանկարները:

Նույն շարքից