Հասարակություն 

Արճիսի հսկաները ճանապարհը փակել են ու բոլորիցս խմելու ջուր են ուզում. Իմ քայլի պատգամավոր

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը։  Այս կերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմելու ջրի օրհասական խնդիրը։

Թեմային անդրադարձել է նաև ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը.

«Արճիսի հսկաները ճանապարհը փակել են ու բոլորիցս խմելու ջուր են ուզում։

Ինչքան մեծ է պատասխանատվությունն այս երեխեքի հանդեպ։

Գյուղի մաքուր, կարմրաթուշ աղբյուրներ։

Մենք մի բան ունենք անելու։ Գնանք խոնարհվենք դեմները՝ որպես հնազանդ ծառա ու հենց այսօր սկսենք լուծել խնդիրը։

Դուք եք տերը մեր երկրի»,-գրել է նա:

Նույն շարքից