Պատասխանատվությունը միշտ կրում է հանքարդունաբերողը, շահագործող ընկերությունը: Մեր օրենսդրությունն ունի բոլոր լծակները վերահսկելու հանքի բնականոն նորմալ շահագործումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբերհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը պատասխանելով հարցին, թե ով է կրելու պատասխանատվությունը, եթե Ամուլսարի հանքը շահագործվի և պարզվի, որ ռիսկերը վերահսկելի չեն:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք համապատասխան փորձաքննություն անցկացրած Էլարդ ընկերությունը փորձ ունի հանքարդյունաբերության ոլորտում, Իվանյանը դրական պատասխպան տվեց. «Եթե դուք կարդաք փորձաքննություն անցկացրած 8 մասնագետների անունները, բոլոր կասկածները կփարատվեն: Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ նրանք կարող են իրականացնել հետազոտությունը»: