Ռուսաստանցի գործարար Ամիրխան Մուցոևը Մոսկվայի դատարանում ապացուցել է, որ ինքն օրենքով գող չէ: Համապատասխան վճիռը հրապարակվել է այսօր՝ օգոստոսի 26-ին:
Մուցոևին օրենքով գող անվանել էր Պրայմ Կրայմը՝ հիմնվելով ոստիկանությունից հայտնաբերած տեղեկությությունների վրա, որոնք հայտնվել էին լրագրողների տրամադրության տակ: Նույնիսկ նշվել էր, որ վերջինս կոնկրետ շրջանակներում հայտնի է Մորի անունով:
Գործարարը, ով երբեք բանտում չի եղել և քրեական հետապնդման չի ենթարկվել, դիմել էր դատարան՝ պահանջելով հերքել հրապարակումները: