Հասարակություն Բարի օր 

Ստամբուլյան կոնվենցիան այս տարի Ազգային ժողով չի տարվի. Ռուստամ Բադասյան

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան, պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացը, հայտարարել է, թե ի սկզբանե պարզ է եղել, որ գրեթե շանս չկա այս տարի այն ԱԺ տանելու համար. «Դուք գիտեք, որ մենք դիմել ենք Վենետիկի հանձնաժողովին: Հնարավոր չէր, որ այն գար ԱԺ: Պետք է սպասենք հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ստանալուն, հետո կառավարությունում կրկին քննարկենք, ուղարկենք Սահմանադրական դատարան: Դա պրոցես է, որը պետք է լինի»:

Բադասյանն ասել է, որ թեման արդեն իրեն սպառել է:

Հիշեցնենք, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ օրեր առաջ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման կողմից իրազեկման  մոտոերթ իրականացվեց՝ ՀՀ 11 քաղաքներ: Մի քանի այլ կազմակերպություններ էլ՝ մասնավորապես «Կամք» նախաձեռնությունը  կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքներ են իրականացնում:

Նույն շարքից