Հասարակություն 

Պաշտոնյաները ստիպված կլինեն հայտարարագրել նաև իրենց ուսանող երեխաների վարձերը, հանգստի ծախսերը

Ամենայն հավանականությամբ հաջորդ ամիս Ազգային ժողով կբերվի նախագիծ, որը վերաբերում է պաշտոնյաների կողմից հայտարարագրեր ներկայացնելուն: Այս մասին խորհրդարանում Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-22թթ. ռազմավարության թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախագծի համաձայն պաշտոնյաները պետք է հայտարարագրեն իրենց ուսանող երեխաների վարձերը, արտահասամանյան գործուղումների, արտասահմանյան հանգստի ծախսերը, կներկայացվեն ոչ միայն պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող անձանց հայտարարգրերը, այլ նաև ընտանիքի անդամների, որն ավելի լայն ցանկ է:

Բացի դրանից, քննարկվում է իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու տարբերակը, հայտարարագրում կլինի նաև փաստացի օգտագործվող գույքը:

 

Նույն շարքից