Հասարակություն 

Միասեռականները համատեղ կապրեն, թե՝ ոչ, դա նրանց գործն է. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բացառում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո Հայաստանում միասեռականները կկարողանան ամուսնանալ, քանի որ պետությունը չի ճանաչի այդ իրավունքը. «Կոնվենցիայով որևէ բան չի փոխվում, որպեսզի պետությունը ճանաչի այդպիսի ամուսնությունը: Իսկ նրանք համատեղ կապրեն, թե՝ ոչ, դա նրանց գործն է»:

Ինչ վերաբերում Վենետիկի հանձնաժողովին դիմելուն, նախարարն ասաց, որ սահմանադրականության հարցով չեն դիմել, դիմել են որոշակի դրույթների մեկնաբանությունը ստանալու համար, իսկ ՍԴ հարցը գնալու է սահմանված կարգի համաձայն:

Նախարար Բադասյանն անդրադարձավ նաև Մայր Աթոռի համապատասխան հայտարարությանը՝ նշելով, որ պատրաստ են դրույթ առ դրույթ հարցը քննարկել եկեղեցու հետ:

Թե երբ կոնվենցիան կհայտնվի Ազգային ժողովում, նախարարը դեռ չգիտի, սակայն գրեթե բացառում է այս տարի հայտնվելու տարբերակը:

Նույն շարքից