Հասարակություն 

Ընտանիքը կնոջ և տղամարդու միությունն է, պետք է շարունակի այդպիսին մնալ. Ռուստամ Բադասյան

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով, թե որն է իր անձնական տեսակետը Ստամբուլյան կոնվենցիայի մասին, հայտարարեց, որ ընտանիքը կնոջ և տղամարդու միությունն է, պետք է շարունակի այդպիսին մնալ, իսկ երեխաներին որդեգրել կարող են միայն պետության կողմից ճանաչված ընտանիք անդամները. Միաժամանակ իմ դիրքորոշումն այն է, որ բռնությունը ցանկացած անձի դեմ պետք է արգելվի:

Դիտարկմանը, որ բռնությունը կանխարգելող օրենքներ արդեն կան, նախարարն առաջարկեց բովանդակային քննարկում չսկսել, սպասել հաջորդ տարվան:

Նախարարը նաև բացառեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո Հայաստանում կթույլատրվի միասեռականների ամուսնությունը:

Նույն շարքից