Շրջակա միջավայրի նախարարությունն Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նոր փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտության մասին որոշում կկայացնի մինչ սեպտեմբերի-ը։ Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Արմեն Վարդանյանը, փոխանցում է Econews.am-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտնել է, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունն ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու համար արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում։