Քաղաքական 

Ջեյմս Ուորլիքը լուսանկարներ է հրապարակել շփման գծից

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, նախօրեին հատելով շփման գիծը, լուսանկար է հրապարակել Twitter-ի իր էջում: Նա, մասնավորապես, գրել է. «Ես այսօր հատել եմ շփման գիծը: Ահա հիանալի լուսանկար ԵԱՀԿ-ի դրոշով»:

 

Մի քանի ժամ անց ամերիկացի համանախագահը գրել է, որ Մինսկի խմբի համանախագահները միասին են եղել շփման գիծը հատելիս: Նա ևս մեկ լուսանկար է հրապարակել։

 

Ավելի վաղ  հաղորդվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնել են Բաքու՝ ԵԱՀԿ մշտադիտարկման ընթացքում հատելով շփման գիծը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ է նաև ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդիոն, որը փոխարինելու է Ժակ Ֆորին։

Նույն շարքից