Օգոստոսի 26-ին, ժամը 10:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցները և թիվ N զորամասից 55 զինծառայող:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: