Հասարակություն գլխավոր 

Ըստ Արարատ Միրզոյանի, Ամուլսարի հանքի դեմ ակտիվ պայքարողների մեծ մասն Իմ քայլին ձայն չի տվել

ԱԺ նախագահը չի բացառում, որ Ամուլսարի հանքի շահագործման դեպքում իշխանության վարկանիշը կարող է որոշակի անկում ապրել: Այս մասին Արարատ Միրզոյանը խոսել է լրագրողների հետ զրույցում:

«Թեև այն խմբերի մեծ մասը, որոնք ակտիվորեն զբաղվում են և քարոզում հանքի չշահագործումը, ամեն դեպքում Իմ քայլին ձայն չեն տվել: Մյուս կողմից կարևոր չէ, թե ով է տվել, ով՝ ոչ: Մենք բոլորի իշխանությունն ենք»,-ասել է Միրզոյանը:

ԱԺ նախագահի խոսքերով, իհարկե կարող են լինել որոշումներ, որոնցից իշխող ուժի վարկանիշը կարող է անկում ապրել. «Այստեղ այլ հարց կա՝ որևէ իշխանություն արդյո՞ք պետք է մտածի միայն վարկանիշի մասին, թե կարող են լինել իրավիճակներ, երբ որոշումը պոպուլյար չի լինի հանրության շրջանում, սակայն երկրի շահերը կենթադրեն այդպիսի որոշման կայացում»:

Նույն շարքից