Սկսվել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թուրնբյորն Յագլանդի այցն Ադրբեջան: Այցի գլխավոր նպատակը ԱԽ-ում Ադրբեջանի նախագահության 6-ամսյա ժամանակաշրջանում համատեղ աշխատանքի ծրագրի քննարկումն է: Այս մասին APA լրատվական գործակալությանը հայտնել է Թ. Յագլանդի մամուլի քարտուղար Դենիել Հոլգթենը:
Նրա խոսքով, այցի ընթացքում ԵԽ գլխավոր քարտուղարը կհանդիպի Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, ԱԳՆ ղեկավարի, ինչպես նաեւ էներգետիկայի եւ արդարադատության նախարարների հետ: Այցը կշարունակվի մինչեւ մայիսի 22-ը: