Հասարակություն Սպորտ 

Նա խաղակոշիկներ չուներ, ես եմ գնել մի քանի զույգ. Ով է «Բարսելոնայի» նոր փայլող աստղը և ով է խաղակոշիկներ գնել նրա համար

analitik.am

 

 

«Բարսելոնայի» մինչև 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Վալդեսը խոսել է անցած շաբաթ հիմնական թիմում իր նորամուտը տոնած 16-ամյա Անսու Ֆատիի մասին:

«Ես նրան խնդրել էի բերել խաղակոշիկները: Դրանք սարսափելի վիճակում էին և ցավեցնում են նրա ոտքերը: Որևէ մեկը նոր խաղակոշիկներ չէր գնել, դրա համար դա արեցի ես՝ գնելով մի քանի զույգ».-ասել է Վալդեսը:

Կատալոնական գրանդի լեգենդի խոսքերով, Ֆատին ուժեղ է, արագ, նրան պետք է ազատություն տալ դաշտում, որպեսզի կարողանա փայլել:

Վալդեսին չի զարմացրել Ֆատիի փայլուն նորամուտը. «Կարևորն այն է, որ նա չմոռանա, թե որտեղից է եկել: Էական չէ՝ նա կհասնի փառքի, թե՝ ոչ, դա այլ պատմություն է: Կարևորն այն է, որ նա էլիտար խաղացողի սիրտ ունի, գիշատիչ է տուգանային հրապարակում»:

 

 

Նույն շարքից