Ռազմական Հասարակություն 

1-ին զորամիավորումում անցկացվել է ցուցադրական զորավարժություն

1-ին զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է ցուցադրական գումարտակային զորավարժություն` «Պաշտպանական մարտի նախապատրաստումն ու վարումը» թեմայով:

Բացազատվել են ուսումնական կետեր, անցկացվել են հրամանատարական կետի ծավալման, շտաբի աշխատանքների կազմակերպման, ռազմական տեխնիկայի, կապի և հետախուզության սարքերի ու միջոցների կիրառման և թիկունքային ապահովման վարժանքներ:

Զորավարժության կրակային փուլում ստորաբաժանումը վարել է պաշտպանական մարտ, անցել հակագրոհի և կատարել առաջադրված մարտական խնդիրները:

Նույն շարքից