Հասարակություն 

Հայ մասնագետների երկրորդ խմբի սակրավորները Սիրիայում ականազերծել են 48967 քմ տարածք

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երկրորդ խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև օգոստոսի 25-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 48967 քմ տարածք:

Նույն ժամանակահատվածում մարդասիրական խմբի բժիշկները մասնագիտական օգնություն են ցուցաբերել 2420 մարդու, որից 598-ը ՄԱԿ-ի գինեկոլոգիայի և մանկաբուժության բարեգործական կենտրոնում։

Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ

Նույն շարքից