Ուկրաինայի կառավարությունը հավանություն Է տվել աճուրդներում այն ունեցվածքը վաճառելու որոշմանը, որը կալանվել Է Ուկրաինայի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով: Այդ մասին մայիսի 20-ին հաղորդել Է ՈւՆԻԱՆ գործակալությունը՝ հղում անելով նախագահի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Պաշինսկուն:
«Նախարարների կաբինետը Վիննիցայում որոշում Է ընդունել, հուսով եմ այն այսօր կհրապարակվի: Այդ որոշման բովանդակությունը հետևյալն Է՝ այդ գործիչների գործերով կալանված ունեցվածքը կվաճառվի աճուրդներով կամ կհանձնվի պրոֆիլային նախարարություններին»,-ասել Է Պաշինսկին, նշելով, որ դա վերաբերում Է նաև Ուկրաինայի պաշտոնազրկված նախագահ Վիկտոր Յանուկովիչի այն ավտոմեքենաներին, որոնք հայտնաբերվել են Մեժիգորիեում:
Նախօրյակին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հասել Է Յանկուկովիչի, ինչպես նաև ՎԵՏԷԿ ընկերության դիտորդների խորհրդի նախագահ Սերգեյ Կուրչենկոյի, ՈւԱԾ-ի նախկին նախագահ Ալեքսանդր Յակիմենկոյի և երկրի այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հաշիվների կալանմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: