Հասարակություն 

Վայոց ձորի մարզի «Գրանիտի սար» կոչվող հատվածում բռնկված հրդեհը մարվել է /լրացված/

 

Օգոստոսի 26-ին, ժամը 18:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի «Գրանիտի սար» կոչվող հատվածում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և երեք օպերատիվ խումբ:

Այրվում է 10 հա խոտածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

Ժամը 23:54-ին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:19-ին, մարվել 00:39-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

 

Նույն շարքից