Հասարակություն 

Թումանյան-Օձուն հատվածը պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով փակ է լինելու

 

 

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 27-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

 

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

 

Օգոստոսի 27-ին ժամը 11:00-ից 19:00-ն Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյան-Օձուն հատվածը պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով փակ է լինելու:

 

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Նույն շարքից