Հասարակություն 

Արայիկ Հարությունյանը՝ պատմության դասագրքերի հետագա ճակատագրի մասին

Շատ լավ, նորմալ է, ես ուրախ եմ, որ բուհական համակարգում ստեղծվել են պայմաններ, երբ յուրաքանչյուրը կարող է ազատ արտահայտել իր կարծիքը և չհետապնդվել դրա համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայատարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով ուսանողների ստորագրահավաքի մասին, որոնք ցանկանում են վերադարձնել ԵՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին:

Հարությունյանը չի կարծում, թե գործընթացները կխանգարեն սեպտեմբերի 2-ից նորմալ աշխատանքին:

ԿԳՄՍ նախարարը խոսեց նաև պատմության դասագրքերի մասին, որոնք դեռ չեն տպվել: Նախարարն ասաց, որ հանձնարարել է առաջին հատորների ուղղութամբ աշխատանք տանել, իսկ երկրորդ հատուրի մասով աշխատանքները շարունակվում են մշակվել:

Ավելի վաղ նախարար Հարությունյանը հայտարարել էր, որ իր կարգադրութամբ պատմության դասագրքերը դեռ չեն տպվում, քանի որ վիճելի հարցեր կան՝ Մարտի 1-ի և այլնի վերաբերյալ:

Նույն շարքից