Օգոստոսի 26-ին, ժամը 15:03-ին«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ուժանիս գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 10 փրկարար ծառայող և «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ից 1 ջրատար:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ողջ անձնակազմը:
ժամը 17:45-ին հրդեհը մեկուսացվել է:
Գյուղացիների և Ուժանիս գյուղի 2 բնակչի կողմից սահմանվել է հերթապահություն:
Այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ (1.5 անտառածածկ, 0.5 բուսածածկ):
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: