Քաղաքական 

Հայաստանն ավելի է խորացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ

Ազգային ժողովում այսօր՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ԵՄ-ի հետ Հայաստանը պատրաստվում է ինչ-որ նոր փաստաթուղթ ստորագրել:

Նա նկատեց, որ կառավարության ծրագրում ասված է, որ Հայաստանն ավելի է խորացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ իրավական առումով:

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակելու են ամրապնդել, և նոյեմբերին Վիլնյուսում արված hայտարարության արդյունքում պետք է «ճանապարհային քարտեզ» կազմեն։

Նա նկատեց, որ փորձելու են առաջ տանել «և/և»-ի քաղաքականությունը՝ միաժամանակ ամրապնդելով հարաբերությունները Մաքսային միության հետ:

Նույն շարքից