Քաղաքական 

Եվրամիությունը տրամադրված Է Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը

Եվրամիությունը տրամադրված Է Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը: Այս մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն՝ Բրյուսելում բացելով Եվրահանձնաժողովի և Վրաստանի կառավարության համատեղ նիստը: 


«Եվրամիությունը համակողմանի օժանդակություն ցույց կտա Վրաստանում քաղաքական, տնտեսական և դատական բարեփոխումների գործընթացին»,- խոստացել Է նա:


Եվրամիությունը մտադիր Է արդեն ամռանը Վրաստանի և Մոլդովայի հետ ստորագրել ասոցացման համաձայնագրեր, որոնք, մասնավորապես, նախատեսում են եվրոպական ապրանքների համար այս երկու պետությունների շուկաների լիակատար բացում:

Նույն շարքից