Ռուսաստանում թալանել են աշխարհի ամենաբազմազավակ միլիարդատիրոջ որդիներից մեկի տունը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով իրավապահներին:
Ռոման Ավդեևի որդու՝ 23-ամյա Անտոնի տունը թալանել են, երբ վերջինս հոր և ընտանիքի մյուս անդամների հետ գտնվել է Իտալիայում: Գողերն իրենց հետ տարել են 10 հազար եվրո արժեցող Patek Philippe ժամացույց, փաստաթղթեր և այլ թանկարժեք իրեր:
Կասկածյալը Միջին Ասիայից մի քաղաքացի է, ով վարձու աշխատող է եղել մեծահարուստի տանը:
Նշենք, որ Ռոման Ավդեևը, ում կարողությունը հասնում է 1,7 միլիարդ դոլարի, ունի 23 երեխա, նրանցից 19-ը որդեգրված են: