Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն մեկ փուլով:
« Մայիսի 25-ին ընտրողների մասնակցությունը բարձր կլինի , քանի որ քաղաքացիների քաղաքական ակտիվությունը չափազանց բարձր է: Եթե առաջին փուլում ընտրություններ չլինեն, երկրորդ փուլը կարող է չկայանալ։ Ապակայունացման մակարդակը, հնարավոր է, դառնա այնպիսին, որ մենք ստիպված լինենք պայքարել օրինականության համար»,-նշել է նա ։