ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր էջում գրում է.
«Մարդասիրական առաքելություն իրականացնող հայ Բժիշկ Արմեն Մկրտչյանն արդեն փոխարինում է Թոմ Քաթինային»:
Ավելի վաղ հայտնվել էր, որ Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի մանկաբարձ գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը օգոստոսի 2-րդ կեսից մինչև հոկտեմբերի 2-րդ կեսը փոխարինելու է բժիշկ Թոմ Քաթինային: Վերջինիս փոխարինելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ նա՝ որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, սեպտեմբերին պետք է ժամանակավորապես լքի Սուդանի Նուբա լեռները, որպեսզի կատարի նախաձեռնության նախագահի իր պարտականությունները: Այդ ընթացքում հայ բժիշկը Թոմ Քաթինայի փոխարեն կաշխատի «Գթության մայր» հիվանդանոցում: