Հասարակություն Ֆեյսբուք 

Լուսավորում ի՞նչ են խոսում, hաջորդը ո՞վ է. Հայկ Մամիջանյան

analitik.am

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հիշում եք մեր քաղաքապետի…. էէէէ Կարգին Հաղորդման այն սկետչը, որտեղ կալանավոր-պաշտոնյան կնոջը հարցնում է՝ «փաստաբանը` հեչ, դու ինձ ասա շենքում ի՞նչ են խոսում…»:

Մեր երկրում կարևոր չի, թե ով ինչ է ասում, էական է, թե «ընդդիմադիր» Լուսավոր Հայաստանի պատգամավորները ում ձերբակալության սպասումներն են ստեղծում կառավարության համար: Հիշենք, թե Գագիկ Խաչատրյանի (որի մեղավոր լինելը/չլինելը իրավապահների ու դատարանի գործն է, որը այս թեմայի հետ կապ չունի) ձերբակալությունը ոնց էին «քարոզում» Էդմոն Մարուքյանը, Արման Բաբաջանյանը և այլոք:

Շատ բան էի տեսել, բայց որ պառլամենտական «ընդդիմությունը» այսպես ափաշքյարա սպասարկի կառավարության շահերը…

Հիմա ասածս ինչ ա. Լուսավորում ի՞նչ են խոսում: Հաջորդը ո՞վ է:
#мысливслух»:

Նույն շարքից