Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 28-29-ին առանձին շրջաններում, 30-31-ը և սեպտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 28-29-ն էապես չի փոխվի, 30-31-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 28-29-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 30-31-ը և սեպտեմբերի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Երևան քաղաքի օգոստոսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան 38.00C (2006 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան 11.80C (1987 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 24.70 C