Ազգային ժողովում մեկնարկեց հերթական քառօրյայի վերջին օրը: Խորհրդարանը մայիսի 21-ի նիստում որևէ հարցի քննարկում չի ավարտել: Մայիսի 21-ին խորհրդարանը շարունակեց կառավարության ծրագրի քննարկումը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարցեր տալու համար հերթագրված բոլոր պատգամավորները նիստի ընթացքում հասցրին հնչեցնել իրենց հարցերը և ստանալ դրանց պատասխանները:
ԱԺ նիստն ընդհատվեց կառավարության ծրագրի վերաբերյալ մտքերի փոխանակության փուլում, քանի որ խորհրդարանն անցնում էր կառավարության հետ ավանդական հարց ու պատասխանին: Քառօրյայի վերջին օրը խորհրդարանը կշարունակի կառավարության ծրագրի քննարկումը:
Կառավարության ծրագրի վերաբերյալ մտքերի փոխանակության համար գրանցվել է 28 պատգամավոր: