Հասարակություն Պատահարներ 

Վթար՝ Ոստան գյուղում. կա տուժած

analitik.am

Օգոստոսի 28-ին, ժամը 00:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ոստան գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-21010» մակնիշի  (վարորդ՝ Վարդան Ս., ծնված 1974 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից