Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանի քավորը կդառնա Իջևանի քաղաքապետ

«Հրապարակ»-ը գրում է.

«Իջեւանյան ընտրությունները գրավել են հանրության ուշադրությունը։ Բանն այն է, որ վերջին անգամ այստեղ քաղաքապետ են ընտրել 2015-ի սեպտեմբերին, ու հերթական ընտրությունը չորս տարի անց ենթադրվում էր, որ կրկին սեպտեմբերին է անցկացվելու։ Մինչդեռ հուլիսի կեսերին՝ իջեւանյան ճակատամարտի թեժ օրերին, երբ ծառահատումների թեմայով բողոքի ակցիաների մասնակից իջեւանցիների դեմ ոստիկանական ծեծող-ջարդող բրիգադներ էր իշխանությունը ուղարկում, մարզպետն ընդունեց որոշում՝ ընտրություններն անցկացնել ոչ թե սեպտեմբերին 29-ին, այլ ԿԸՀ-ի սահմանած հերթական ընտրության ժամանակացույցի հաջորդ ժամկետին՝ դեկտեմբերի 8-ին։ Ինչն էլ դարձավ տարատեսակ քննարկումների առիթ, որ իշխանությունները հետաձգում են ընտրությունները՝ նկատի ունենալով, որ իջեւանյան դեպքերից հետո Փաշինյանի դիրքերը թուլացել են, ու ժամանակ շահելու խնդիր կա։

Սակայն պարզվում է՝ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 22-ին, չնայած որ չորս տարի առաջ սեպտեմբերին են տեղի ունեցել հերթական ընտրությունները, բայց Ղալումյանը պաշտոնը ստանձնել է ավելի ուշ, երբ լրացել է նախորդի ժամկետը։ Իսկ ՀՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության օրը պետք է լինի մինչեւ լիազորությունների ժամկետի լրանալը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը: Ասել է թե՝ դեկտեմբերի 8-ն ավելի մոտ է դեկտեմբերի 22-ին, քան սեպտեմբերի 29-ը։

Ի դեպ, խոսակցությունները, որ մինչ հերթական ընտրությունների կայանալը, նաեւ համայնքների խոշորացում կարվի, եւ Տավուշի մարզի գրեթե միակ չխոշորացված համայնքին՝ Իջեւանին, կմիավորվեն այլ համայնքներ, կարծես թե առարկայական չեն»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից