Մեքսիկական բարում անհայտ անձանց կողմից նետված մոլոտովյան կոկտեյլները սպանել են առնվազն 23 մարդու: Այս մասին հայտնում է Milenio թերթը:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին երեկոյան, Վերակրուս նահանգում: Զոհերից 8-ը կանայք են: Հայտնվում է, որ ևս 13 մարդ ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել են:
Իրավապահները դեռ վարկած չունեն, թե ում ձեռքի գործը կարող է լինել հարձակումը: