«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է գումարել: Նիստից առաջ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին հայտնել է, որ արձակուրդից հետո խմբակցության առաջին հանդիպումն է լինելու, քննարկվելու են հարցերը, որոնք առաջիկայում լինելու են օրակարգում, կլսվեն առաջարկներ, հանձնաժողովները կհայտնեն արված աշխատանքները:
Հարցին, թե ինչու որոշվեց հետաձգել Ստամբուլյան կոնվենցիան ԱԺ տանելը, Մակունցն ասել է, որ կոնվենցիան պետք է անցնի պահանջված ընթացակարգով, դրա համար կարելի էր ենթադրել, որ առնվազն այդպես պետք է լինի. «Եթե հաշվի առնենք այն, որ կոնվենցիան ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, հետո այն պետք է լինի ՍԴ-ում, և միայն դրանից հետո ԱԺ-ում, կարելի էր ենթադրել, որ հենց այսպես կլինի: Զարմանալի է, թե ինչպես էր շրջանառվում սեպտեմբեր ամիսը»:
Մակունցը չբացառեց, որ կքննարկվի նաև ՍԴ հարցը, ինչպես նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցը: