ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով Ամուլսարի խնդրի մասին, հիշեցրել է, որ հարցը հիմա գտնվում է Շրջակա միջավայրի նախարարությունում և պետք է սպասել նախարարության պատասխանին:
Ինչ վերաբերում է անձամբ իր դիրքորոշմանը, Իմ քայլի պատգամավորը նշել է, որ հարցը շատ նեղ մասնագիտական է. «Ես հայտնել եմ իմ կարծիքը, որ կողմ եմ Ամուլսարի հանքի շահագործմանը, առանց նոր փորձաքննությանը: Ինձ բավարարում է եզրակացությունը»: