Մայիսի 22-ին Հայաստանի Ազգային Ժողովում ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախաձեռնությամբ կկայանա Ռուսաստանի և Հայաստանի պատվիրակութունների հանդիպումը՝ նվիրված միգրացիոն հարցերի քննարկմանը:
Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Օլեգովիչը: Հանդիպմանը կմասնակցեն ԱԺ պատգամավորները, Պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկու երկրների արտագաղթի խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր և Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու հարցը: