Քաղաքական 

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

 

Դիվանագիտական աղբյուրները տեղեկացրել են, որ դեսպանին հիշեցրել են այն արտահայտությունները, որոնք նա օգտագործել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում, և դրանք որակվել են միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին, ինչն անթույլատրելի է։

 

Դեսպանի ուշադրությանն է ներկայացվել այն, որ նման քայլերը չեն համապատասխանում երկու երկրների հարաբերությունների ոգուն և հակասում են դիվանագիտական գործունեության նորմերին։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը, սակայն, հաղորդել է, թե դեսպանն ԱԳՆ չի կանչվել։

Նույն շարքից